
ICE բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելը վերջին վեց ամիսներին առաջին անգամ 69 դոլարից ցածր է գնահատվել

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը 2024 թվականի սեպտեմբերի 10-ից հետո առաջին անգամ հատել է մեկ բարելի դիմաց 69 դոլարի սահմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ նշելով, որ խոսքն այս տարվա մայիսին մատակարարվելիք նավթի մասին է:
Բորսայի տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով 19:39-ին Brent-ի գինը նվազել է 2.91 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 68.97 դոլարի: Դրանից չորս րոպե անց գինը հասել է 68.82 դոլարի (գնանկումը կազմել է 3.13 տոկոս): Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի ապրիլյան մատակարարումների ֆյուչերսները նվազել են 3.72 տոկոսով՝ մինչև 65.72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։