Բաժիններ՝

Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու Ջորջեսկուի գործով 18 մարդ է ձերբակալվել

Ռումինիայում ձերբակալել են 18 կասկածյալի նույն գործի շրջանակներում, որով մեղադրանքներ են առաջադրվել նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Կալին Ջորջեսկուին. վերջինս հաղթել էր ընտրությունների առաջին փուլում, սակայն արդյունքները չեղյալ էին հայտարարվել։

Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ-ից, դատախազները դիմել են Բարձրագույն վճռաբեկ դատարան՝ ձեբակալվածներին 30 օրով նախնական կալանքի տակ դնելու միջնորդությամբ՝ սահմանադրական կարգի դեմ գործողությունների փորձի, զենք և զինամթերք պահելու ռեժիմի խախտման, սադրանքի կասկածանքով։ Նրանք նաև պահանջել են ռազմական հրահանգիչ և վարձկան Հորացիու Պոտրայի, նրա որդու և ընտանիքի մեկ այլ անդամի ձերբակալության հրամանագրեր:

Պոտրան Ռումինիայից հեռացել է նախքան փերվարի 26-ին նրա տանը խուզարկություն անցկացվելը և գտնվում է Դուբայում: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են զգալի քանակությամբ զենք, դրամական միջոցներ և ոսկու ձուլակտորներ։ Գործը քննում է Ռումինիայի բարձրագույն դատական ատյանը, քանի որ այդ գործով անցնում է ոմն դատավոր կամ դատախազ։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ին կատարվել է մոտ 50 խուզարկություն Ռումինիայի հինգ շրջաններում։ Այդ գործի շրջանակներում նաև ձերբակալվել է Ջորջեսկուն, որին Գլխավոր դատախազությունում առաջադրվել են սահմանադրական կարգի դեմ գործողությունների հրահրման, կեղծ տեղեկությունների տրամադրման և այնպիսի անձանց փառաբանման մեղադրանքներ, որոնք մեղավոր են ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ։ Նա 60 օրով ենթարկվել է դատական ​​հսկողության, նա չպետք է մեկնի երկրից։Ռումինիան ներքաշվել է քաղաքական քաոսի մեջ 2024 թ. վերջին, երբ ռուսամետ Ջորջեսկուն հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում պետք է պայքարեր ռեֆորմիստ Ելենա Լասկոնիի դեմ: Սակայն Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ դա պատճառաբանելով ընտրությունների արդյունքների վրա ռուսական ազդեցությամբ։ Քաղաքական գործիչը, սակայն, հերքել է Մոսկվայի հետ որևէ հնարավոր կապի առկայությունը։Նոր ընտրությունները նախատեսվում են մայիսի 4-ին, իսկ երկրորդ փուլը՝ դրանից երկու շաբաթ անց՝ մայիսի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս