
Մենք չպետք է լռենք, լռեցինք, այդ մարդիկ Բաքվում մեռնելու են. Նաիրա Զոհրաբյան
Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը խոշտանգված է, արդեն 9-րդ օրն է՝ նա գտնվում է հացադուլի մեջ, ԱԳՆ-ի դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Վարդանյանի փաստաբանը արձանագրեց առողջական վիճակի վատթարացումը՝ նշելով, որ դատավարության ընթացքում նա մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։
Միջազգային բոլոր կոնվենցիաներով սա ուղղակիորեն մարդու խոշտանգում է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ևս իրենց խոսքը պետք է ասեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա կոչ արեց չլռել. «Մենք չպետք է լռենք, լռեցինք, այդ մարդիկ Բաքվում մեռնելու են»։