Բաժիններ՝

Բրիտանիան պատրաստ է ցամաքային զորքեր և օդուժ ուղարկել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ցամաքային և օդային ուժեր ուղարկել Ուկրաինա՝ հակամարտության կարգավորման շրջանակներում խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Ես հստակ հայտարարում եմ, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկել ցամաքային զորքեր և ինքնաթիռներ՝ աջակցելու [խաղաղության] գործարքին։ Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ միասին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Միաժամանակ նա նշել է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կշարունակեն քննարկել Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի անվտանգության ամերիկյան երաշխիքները՝ նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը։

Սթարմերն ընդգծել է, որ մտադիր է աշխատել Թրամփի հետ՝ Ուկրաինայի հարցում «լավ գործարք ապահովելու համար»։ «Մենք այսօր քննարկել ենք խաղաղության ծրագիր, որը լինելու է կոշտ և արդար»,- հավելել է վարչապետը։ Նա ասել է, որ Թրամփի պաշտոնավարման հետ մեկտեղ «հնարավորություն է ստեղծվել հասնելու պատմական խաղաղության համաձայնագրի, որը լավ կընդունվի Ուկրաինայում և ամբողջ աշխարհում»:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ 2025 թվականին Լոնդոնը Կիևին կտրամադրի ֆինանսական օգնության ամենամեծ փաթեթը։ Խոսքը գնում է 4,5 միլիարդ ֆունտի մասին (5,7 միլիարդ դոլար), որից 3 միլիարդ ֆունտ ստեռլինգը կտրամադրվի պաշտպանական բյուջեից, ևս 1,5 միլիարդ ֆունտ կտրամադրվի որպես վարկ՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվներից ստացված եկամուտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս