Բաժիններ՝

Վաշինգտոնն առաջարկել է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա․ Իրաքի ԱԳ նախարար

ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանն առաջարկել է ավելացնել Իրանի վրա ճնշումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնն Al Arabiya-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ իր երկիրը ձգտում է հավասարակշռություն պահպանել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերություններում:Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն ​​առաջարկել է դադարեցնել Իրանից գազի ներկրումը։Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Բաղդադը հույս ունի շարունակել ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ վարչակազմի հետ։ «Մենք մտահոգություն չունենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ առնչվելու հարցում», – ասել է նա։

Բացի այդ, նախարար Հուսեյնը նշել է, որ Վաշինգտոնը ոչ պաշտոնական հաղորդագրություններ է ուղարկել զինված խմբավորումների իրավիճակի վերաբերյալ՝ հավելելով, որ Իրաքի ներսում հարվածներ հասցնելու Իսրայելի սպառնալիքները դեռևս ուժի մեջ են։Ինչ վերաբերում է երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերմանը, նա պարզաբանել է, որ ամերիկյան ուժերի դուրսբերման ժամկետները չեն փոխվել։

Հուսեյնն անդրադարձել է նաև Սիրիայի հետ հարաբերություններին։

«Իրաքի դիրքորոշումը Դամասկոսի նոր վարչակազմի վերաբերյալ կապված չէ Իրանի հետ, սակայն կան տարբեր տեսակետներ որոշ քաղաքական կուսակցությունների կողմից», – նշել է նա՝ հավելելով, որ Իրաքում տարբեր տեսակետներ ունեն աշխարհի ցանկացած հարցի վերաբերյալ։

Հատկանշական է, որ Իրաքը զրահատեխնիկա էր տեղակայել իրաք-սիրիական սահմանի երկայնքով 2024 թ․ դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո:

Ավելի վաղ Իրաքը հայտարարել էր, որ Սիրիայի անցումային կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, որպեսզի ահաբեկիչները չհատեն սահմանը կամ որևէ կերպ չհարձակվեն տարածաշրջանի վրա։Իրաքի նախագահը նաև հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը, հնարավոր է, մինչև տարեվերջ ավարտեն առաքելությունն Իրաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728