Հայաստանի զինված ուժերը՝ մեր գոյության երաշխավորը, այժմ Փաշինյանի և նրա թիմի անկարող կառավարման պատճառով գտնվում են ամենախորը ճգնաժամում. Վահե Մովսիսյան

Վահե Մովսիսյանը գրում է. «Հայաստանի զինված ուժերը՝ մեր գոյության երաշխավորը, այժմ Փաշինյանի և նրա թիմի անկարող կառավարման պատճառով գտնվում են ամենախորը ճգնաժամում։ Դավաճանական որոշումների պատճառով մեր պաշտպանական համակարգը թուլացել է, իսկ ռազմավարական դաշնակիցները մեկ առ մեկ հեռանում են Հայաստանից։ Փաշինյանն ընտրել է կույր ենթարկվել Արևմուտքին, մինչդեռ հենց իր քաղաքականությունը Հայաստանին մղել է միջազգային մեկուսացման։ Նա նաև ամեն կերպ փորձում է Սփյուռքին հեռացնել Հայաստանից, խափանել Հայաստան-Սփյուռք կապերը, նվաստացնել սփյուռքյան կառույցները և արհամարհել հայության դարավոր պայքարը։ Նա բացահայտ մերժում է հայոց իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, ցեղասպանության ճանաչման ջանքերը և համահայկական կառույցների դերակատարությունը՝ փորձելով Հայաստանը վերածել ինքնիշխանությունից զուրկ մի կազմավորման։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել այս ազգակործան ընթացքը։ Ժամանակն է միավորվելու, պայքարելու և պահանջելու մեր իրավունքները։ Փաշինյանի իշխանությունը սպառել է իր գոյության իմաստը։
հ.գ
Իշխանությունը հավերժ չէ,բայց իշխանության ժամանակ կրած պարտությունը,որպես խարան հավերժ է»:

Տեսանյութեր

Լրահոս