Դավիթ Առուշանյանը «քիթ սրբելու» ժամանակ չունի

Ես չէի ասի, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը լարված է։ Գյումրիի հետ կապված միշտ գույները շատ են խտացնում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում նախընտրական պրոցեսներ են, այնտեղ որևէ լարվածություն չկա.«Թե ինչքանով են այդ պրոցեսները դուրեկան կամ ոչ դուրեկան՝ կասեն գյումրեցիները։ Ես կարող եմ ասել՝ գյումրեցուն հարիր կազմակերպել ընտրությունները  և խոսել այն, ինչը հարիր է գյումրեցուն։ Գյումրու  ընտրությունները պետք է տարբերվեն իրենց բարի լինելով»։

Լրագրողի դիտարկմանը, թե իր կոչերին չեն հետևել ՔՊ-ականներ Քնարիկ Հարությունյանն ու  Էմմա Պալյանը, ով նաև ԱԺ պատգամավոր է, քանի որ ատելության խոսք է տարածում, գռեհիկ բառապաշարով են հանդես գալիս՝ մարզպետը պատասխանեց.

«Մեր գործընկերները, ինչպես նաև մյուս թեկնածուներն ունեն իրենց խոսույթը և պարբերաբար անում են քաղաքական հայտարարություններ։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այդ քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել և տանել անձնական դաշտ։

Քաղաքը ընտրություններով տանել ցնցումների՝ ես կողմ չեմ այդ քայլին։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»։

Տեսանյութեր

Լրահոս