Բաժիններ՝

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի WTA մրցաշարում:

«Merida Open»-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 66-րդ ռակետ, Իսպանիան ներկայացնող Ջեսիկա Մանեյրոյի հետ:

1 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում Ավանեսյանը գերազանցել է մրցակցին երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս