Բաժիններ՝

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձել է վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Վազգեն Թևանյանը դարձել է Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր:

Հայ ըմբիշը մասնակցել է 70 կգ քաշայինների պայքարին և անցկացրել է 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը:

Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է ճապոնացի աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս