Բաժիններ՝

Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով այրվել է ավտոմեքենա, թերթի կրպակն ու սուրճի ապարատը ջերմահարվել են

Փետրվարի 26-ին ժամը 21:28-ին Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) և «Volvo» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախման հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին և բռնկվել։ 

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Պ. Գ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 21։59-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել մոտակայքում գտնվող թերթի կրպակը (մասամբ) և սուրճի ապարատը (մասամբ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս