Բաժիններ՝

Թրամփը կողմ է Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը՝ կողմերի համաձայնությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ զորակազմ տեղակայելը, որը կգոհացնի բոլոր կողմերին։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի այնպիսի ձև, որը կգոհացնի բոլորին», – ասել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի առարկում եվրոպական երկրներից խաղաղապահների տեղակայմանն Ուկրաինայում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ անիմաստ է համարում ամերիկյան խաղաղապահ զորակազմի տեղակայումն այնտեղ, քանի որ ԱՄՆ-ն հեռու է, և իրենց միջև կա օվկիանոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս