
Օրհներգի 6 տարբերակ կա. Գեղամ Նազարյանի առաջարկը չի ընդունվել. Սիսակ Գաբրիելյան
Երկրորդ ընթերցման ժամանակ կառավարության ժամանակ եղել են մի քանի առաջարկներ, որոնք բովանդակային չեն, տեխնիկական որոշակի փոփոխություններ են. այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
«Առաջին, երկորդ ընթերցմանը մենք էլ ավելի ենք հստակեցրել օրհներգի կատարման կարգը և ձևեր: Շատ ավելի պարզ ասեմ, մենք ունենք մեկ հավելված օրենքում և ասում ենք, որ հենց էս հավելվածին համապատասխան պետք է լինի, բայց նույն օրենքը սահմանում էր, որ օրհներգը կարող է կամ երաժշտական կատարմամբ հնչել կամ ակապելլա կամ երկուսը միասին և մենք այս բոլոր երեք դեպքերի համար առանձին հավելվածներ ենք նախատեսել:
Միայն երաժշտության համար տվել ենք երկար տարբերակի նոտաները, երգչախմբի դեպքում տվել ենք տեքստը և նաև այս նույն երեք տարբերակները կարճ տարբերակով ենք սահմանել: Առաջին ընթերցման ժամանակ էլ ես ասեցի, որ աշխարհի բոլոր օրհներգները տարբեր միջոցառումների ժամանակ, կախված միջոցառման տևողությունից, բնույթից կատարվում են կարճ տարբերակով և այստեղ էլ, իմ կարծիքով, անհրաժեշտություն կա միասնական ստանդարտ ունենալու։
Այսինքն, լինելու է օրհներգի 6 հավելված, երկար տարբերակի և կարճ տարբերակի 3-ական տարբերակները»,-ասաց նա
Նա նշեց, որ բոլոր 6 տարբերակները հրապարակվելու են կառավարության կայք-էջում և հետագայում բոլոր միջոցառումների ժամանակ, որրտեղ պարտադիր է, որ պետք կատարվի ՀՀ օրհներգները, ապա պետք է կատարվեն բացառապես այս 6 ձևերից որևէ մեկով։ «Եթե դրանից շեղում լինի, ապա միգուցե կարիք լինի թեկուզ վարչական օրանսգրքում սանկցիա սահմանել, թե այդ տարբերակներից շեղումն ինչի է հանգեցնելու»։