Բաժիններ՝

Մոսկվայում արձագանքել են Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցմանը

Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, և Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում կառաջնորդվի դրանով։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում Ռուսական տան փակման և «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցման ֆոնին երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության կարևորությունը», – Գալուզինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել էր, որ Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» լրատվական խմբի ներկայացուցչությունը («Սպուտնիկ Ադրբեջան») դադարեցրել է գործունեությունը։

Նա պարզաբանել էր, որ ընկերությունը հանրապետությունում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։

Փետրվարի 6-ին Հաջիզադեն տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունն Ադրբեջանում՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։

Փետրվարի 24-ին Հաջիզադեն հայտնել է Ադրբեջանում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը դադարեցնելու մասին։Նախորդ շաբաթ Բաքվում փակվել է BBC News-ի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ հանրապետությունում հավատարմագրվելու է լրատվամիջոցի միայն մեկ թղթակից։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս