
Եվրամիությունը ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Այսօրվա փաթեթը ներառում է լրացուցիչ սահմանափակող միջոցներ Բելառուսի նկատմամբ, որոնք արտացոլում են Ռուսաստանի Դաշնության դեմ համաձայնեցված առևտրային պատժամիջոցները, ինչպես նաև այլ միջոցներ, ինչպիսիք են սահմանափակումները, որոնք վերաբերում են ծառայությունների և ծրագրային ապահովման վաճառքին կամ տրամադրմանը, կրիպտոարժութային ակտիվների համար դեպոզիտներին և դրամապանակներին, ինչպես նաև տրանսպորտին», – ասվում է մամուլի տեղեկագրում։
Բացի այդ, Բելառուսի նկատմամբ սահմանվել է պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու նոր չափանիշ՝ ուղղված այն անձանց, կազմակերպություններին ու մարմիններին, որոնք աջակցում կամ օգուտ են ստանում երկրի ռազմարդյունաբերական համալիրից։