Բաժիններ՝

«Ուրարտու»-ն և «Վան»-ը նոր համալրումներ ունեն

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկից առաջ հայկական ակումբները դեռևս շարունակում են համալրել իրենց կազմերը:

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի թիմում: «Վան» է տեղափոխվել նիգերիացի երիտասարդ հարձակվող Ուսման Աջիբոնան։ 18-ամյա ֆուտբոլիստը Գելենջիկի «Վիստա»-ի սան է: Ուսմանը «Վան» է տեղափոխվել վարձավճարով։

«Ուրարտու»-ն պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։

20-ամյա ֆուտբոլիստը համարվում է Մոսկվայի «Սպարտակ»-ի սան և կարիերան անցկացրել է այդ ակումբի համակարգում, որից հետո միացել «Կոսմոս Դոլգոպրուդնի» թիմին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս