
ԵՄ-ն առայժմ չի դիտարկում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը. Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունն առայժմ առարկայորեն չի դիտարկում Ուկրաինա եվրոպական խաղաղապահներ ուղարկելը, այլ քննարկում է անվտանգության երաշխիքները։
Այս մասին նա ասել է Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների նիստից առաջ:
«Նախ պետք է խաղաղություն լինի, բայց Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն, ուստի մենք չենք կարող որևէ խաղաղապահ առաքելություն ստեղծել, քննարկումն ընթանում է այն բանի շուրջ, թե ինչ անվտանգության երաշխիքներ կարող ենք տրամադրել Ուկրաինային, ահա սա է քննարկվում», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին հաղորդումներն անհանգստություն են առաջացնում։