
Երևանում 5 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար

Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։
Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՆԳՆ ոստիկանությունից:
«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով»,- ասացին ՆԳՆ-ից: