
Կալիֆոռնիայի նահանգապետը 40 միլիարդ է պահանջում նահանգի վերականգնման համար

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ԱՄՆ-ի իշխանություններից 40 միլիարդ դոլար է խնդրել անտառային հրդեհներից հետո նահանգի վերականգնման համար։ Այդ մասին տեղեկացնում է Washington Post-ը։
Նահանգապետն ասել է, որ Կալիֆոռնիայի տնտեսության վրա հրդեհների ազդեցությունը լիովին գնահատելու համար տարիներ կպահանջվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում հրդեհների վնասը գնահատվում է հարյուր միլիարդավոր դոլարներ։
Հրդեհները սկսվել են հունվարի 7-ին և համարվում են ամենամեծը նահանգի պատմության մեջ։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Մահացել է 25 մարդ։
Օդերևութաբանները հրդեհի արագ տարածման պատճառ են համարում չոր ու քամոտ եղանակը։