Բաժիններ՝

Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանի հորը զրկել են 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, մեքենան տեղափոխել պահպանվող հատուկ տարածք

Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձ աստիճանի, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս