Բաժիններ՝

ԱՄՆ-ն դեմ չէ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկում Ուկրաինայում եվրոպական երկրներից խաղաղապահների տեղակայմանը։ Այս մասին նա ասել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում:

«Եթե նրանք ցանկանան դա անել, ապա հիանալի է», – ասել է Թրամփը։Նա հիշեցրել է, որ Փարիզն ու Լոնդոնը չեն բացառել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո խաղաղապահներ ուղարկելը։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ամերիկյան խաղաղապահ զորակազմ ուղարկելու իմաստ չի տեսնում, «քանի որ մենք հեռու ենք»։

«Բայց եթե Եվրոպան ցանկանում է մասնակցել դրան, ապա ես առարկություններ չունեմ», – եզրափակել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս