Բաժիններ՝

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են  Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցների 16-րդ փաթեթը: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Մշտական ​​ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ: Նրանց կողմից հավանության արժանացած փաթեթը պետք է ուղարկվի Եվրամիության երկրների ղեկավարների կողմից հաստատման։

«Պատժամիջոցներն ուղղված են ևս 13 բանկի և, այսպես կոչված, ստվերային նավատորմի ևս 73 լցանավի դեմ», – հաղորդում է Financial Times-ը։

Բացի այդ, հրատարակության զրուցակիցների տվյալների համաձայն, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է «փուլային» արգելք ԵՄ-ի երկրների համար ռուսական ալյումինից պատրաստված արտադրանքի որոշակի տեսակների գնման վրա։

Միևնույն ժամանակ, ըստ այլ ԶԼՄ-ների տվյալների, արգելքը կվերաբերի Ռուսաստանից առաջնային ալյումինի, այլ ոչ թե այդ մետաղից պատրաստված արտադրանքի առանձին տեսակների գնմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս