
Թրամփի՝ Ուկրաինայի և ՌԴ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը Կիևում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը չորեքշաբթի ՝ փետրվարի 19-ին, ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է eurointegration.com.ua կայքը։ Կայանում ԱՄՆ հատուկ ներկայացուցչին դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
Մեկնաբանելով իր այցը Կիև՝ Քելլոգն ասել է, որ «սա լավ բանակցություններ վարելու հնարավորություն է»։
«Մենք կլսենք: Մենք պատրաստ ենք ապահովել այն, ինչ անհրաժեշտ է: Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետև ես կվերադառնամ Միացյալ Նահանգներ, կխոսեմ նախագահ Թրամփի հետ: Համոզվելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում», – ասել է նա:
Քելլոգն ասել է, որ կարծում է, որ «պատերազմը չէր լինի, եթե այն ժամանակ Թրամփը լիներ նախագահ»:
«Նա հասկանում է, որ մարդիկ տառապում են, հասկանում է ավերածությունները, և մենք ուզում ենք, որ սա ավարտվի»,- ասել է ներկայացուցիչը։ Հարկ է նշել, որ Քելլոգի այցը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բարձր մակարդակի բանակցություններից հետո, որոնց Ուկրաինան հրավիրված չէր։