
Ավստրիայում 23-ամյա սիրիացին դանակով հարձակվել է անցորդների վրա. 14-ամյա երեխա է զոհվել

Ավստրիայի Ֆիլլախ քաղաքում շաբաթ օրը կեսօրին 23-ամյա երիտասարդը դանակահարել է մի քանի անցորդի, ինչի հետևանքով սպանվել է նրանցից մեկը, հայտնում է Oe24 հեռուստաալիքը։
Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է 14-ամյա դեռահաս, չորս մարդ վիրավորվել է։
Հանցագործությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ գլխավոր հրապարակի մոտերքում։ Հանցագործը, որը բնակության թույլտվություն ստացած Սիրիայի քաղաքացի է, ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո։
23-ամյա երիտասարդը դանակահարել է անցորդներին տեղական ժամանակով ժամը 16-ի սահմաններում, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ռայներ Դիոնիսիոն։ Վիրավորվածներից ամենատարեցը 32 տարեկան էր։
Հանցագործության պատճառը դեռևս հայտնի չէ։