Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը: Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե, իբր, Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Նա նաև բողոքել է, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում գործակցում է տարբեր երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728