Բաժիններ՝

Լեհաստանի վարչապետը Եվրոպային կոչ է արել անհապաղ ծրագիր մշակել Ուկրաինայի վերաբերյալ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եվրոպական հանրությանը կոչ է արել անհապաղ ծրագիր մշակել Ուկրաինայի վերաբերյալ:

Նա համապատասխան գրառում է կատարել X սոցիալական հարթակում:

«Եվրոպային շտապ անհրաժեշտ է գործողությունների սեփական ծրագիր՝ Ուկրաինայի և մեր անվտանգության վերաբերյալ: Այլապես, մեր ապագայի մասին որոշումներ կկայացնեն համաշխարհային մյուս խաղացողները: Պարտադիր չէ, որ դա կհամապատասխանի մեր սեփական շահերին»,- գրել է Տուսկը:

Նա ընդգծել է, որ նման ծրագիրը պետք է պատրաստվի հիմա՝ առանց ժամանակ կորցնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս