
Փաշինյանը Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Հայտնում են Կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:
Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների: