
Պապիկյանը Նիդերլանդների պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։ Հայտնում են ՊՆ-ից։
Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։
Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։