Բաժիններ՝

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները քննարկել են կայուն խաղաղության հասնելու քայլերը

Մյունխենում կայացել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպումը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է կայուն խաղաղության հասնելու համար աշխատանքների համակարգումը։

«Պուտինը երբեք կանոններով չի խաղում։ Մի՛ խաբնվեք։ Ռուսները հարգում են միայն ուժը և արհամարհում են նրանց, ովքեր չեն կիրառում այն։ Ռուսաստանը կանգ է առնում ոչ թե այն ժամանակ, երբ խոստանում է, այլ երբ ստիպված է դա անել»,- հայտարարել է Երմակը։ 

Երմակը նաև հատուկ նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային պետք է շարունակվի: «Ուկրաինային օգնելն այժմ շատ ավելի էժան է, քան հետագայում ավելի ուժեղ Ռուսաստանին դիմակայելը»,-հայտարարել է նա: 

Անդրեյ Երմակը և Քիթ Քելլոգը, ինչպես հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից, քննարկել են նաև նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստումը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի այցն Ուկրաինա: 

Մյունխենում փետրվարի 14-16-ը անցկացվում է անվտանգության համաժողով։ Ի թիվս այլոց, դրան մասնակցում են Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Մասնավորապես, սպասվում է, որ Մյունխենում կկայանա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս