Հայաստանի և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները պայմանավորվել են համագործակցության մասին

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։

Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

«Պայմանավորվել ենք մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք:Անդրադարձել ենք նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728