Հայաստանը կմիանա «Սևծովյան ավազանի Interreg NEXT» ծրագրին

Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի հաստատման առաջարկին։ Ծագիրը ֆինանսավորվում է Եվրամիության հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակում և ուղղված է անդրսահմանային համագործակցության խթանմանը Սևծովյան ավազանի երկրների միջև։

Ծրագրի հիմնական նպատակներն են կանաչ և կապույտ տնտեսության զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հետազոտությունների խթանումը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։Ընդհանուր բյուջեն կազմում է 72,2 մլն եվրո, որից ԵՄ-ի դրամաշնորհային ֆինանսավորումը 65 մլն եվրո է։ Մասնակից երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա։ Հայաստանի մասնակցությունը կիրականացվի բնաիրային հատկացումների ձևաչափով, ինչը չի ենթադրում ֆինանսական պարտավորություններ պետության համար։Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն տարածաշրջանային զարգացման, բնապահպանական, էներգետիկայի և գիտատեխնոլոգիական ոլորտների նախագծեր։ 

Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններն են՝ հետազոտական և նորարարական տեխնոլոգիաների զարգացում, կլիմայի փոփոխության դեմ պայքար և էկոհամակարգի պահպանում, բնության և կենսաբազմազանության պաշտպանություն, կանաչ էներգիայի և վերականգնվող աղբյուրների խթանում, աղետների ռիսկերի նվազեցում և կառավարման մեխանիզմների ներդրում։ 

Ծրագրի շահառու կարող են լինել պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական հաստատությունները, մշակութային և գիտական ոլորտում գործող կազմակերպությունները։ Հայաստանը «Սևծովյան ավազանի» ծրագրին մասնակցում է 2007 թվականից, իսկ մինչ օրս արդեն իրականացվել է 38 նախագիծ։

Կառավարությունը վստահ է, որ այս նոր փուլը կխթանի տարածաշրջանային կայուն զարգացմանն ու միջազգային գործընկերությունների ամրապնդմանը։Համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորություններ և համահունչ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին։ 

Տեսանյութեր

Լրահոս