![](/banners/BeFunky-design.jpg)
Թայվանի առևտրի կենտրոններից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 26 մարդ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-CsE0AQqXm0qW.jpg)
Թայվանի կենտրոնական Թայչունգ քաղաքի առևտրի կենտրոնում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 26-ը։ Այս մասին հայտնում է Rauters գործակալությունը՝ ավելացնելով, որ զոհերից 2-ը և վիրավորներից 5-ը զբոսաշրջիկներ են Մակաոյից:
«Պայթյունը տեղի է ունեցել շենքի 12-րդ հարկում գտնվող սննդի կետում, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում, վնասվել է 9-րդ հարկից վերև ընկած հատվածը», – ասվում է Թայվանի Ազգային հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։
Շինարարական աշխատանքների պատճառով սննդի կետը չէր գործում։Թայչունգի քաղաքապետ Լու Շիով-յենը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները համակարգելու նպատակով քաղաքում ստեղծվել է արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն՝ տարբեր գերատեսչությունների անձնակազմով, այդ թվում՝ Հրշեջ բյուրոյի և Ոստիկանության վարչությունից: