![](/banners/BeFunky-design.jpg)
Մեր երկրում դեռ կա՞ կանխիկով աշխատավարձ ստանալու ինստիտուտ. ոչ ոք չգիտի՞. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է՝ Հայաստանում դեռ կա՞ն կանխիկով աշխատավարձ ստացողներ։ Այս մասին կառավարության նիստում նա հարցրեց գործադիրի անդամներին, սակայն լռություն էր, ոչ ոք չէր արձագանքում։
«Ո՞վ գիտի, չգիտե՞նք, ոչ մեկ չգիտի՞»,- կրկին հարցրեց Փաշինյանը։
Երկար դադարից հետո միայն ՊԵԿ փոխնախագահ Համլետ Սահակյանը վստահեցրեց, թե Հայաստանում բոլորն անկանխիկ են ստանում աշխատավարձ։