![](/banners/BeFunky-design.jpg)
Իլոն Մասկը կոչ է արել վերակազմավորել ՆԱՏՕ-ն
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-CaKuutGYN4.jpg)
ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը կոչ է արել վերակազմավորել Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)։ Այս մասին նա գրել է X-ում՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ սենատոր հանրապետական Մայք Լիի գրառմանը։
Սենատորը նշել է, որ ՆԱՏՕ-ն անվանել է «հնացած», իսկ «սառը պատերազմի» դարաշրջանը՝ վաղուց ավարտված:
«ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ամբողջական վերակազմավորում», – գրել է Մասկը։Ամերիկացի միլիարդատերը նախկինում բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի անդրատլանտյան քաղաքականությունը և կոչ արել կրճատել Եվրոպայի պաշտպանությանն ուղղված ծախսերը:
Գործարարը կարծում է, որ նման ծախսերն անընդունելի են՝ հաշվի առնելով Վաշինգտոնի բյուջեի զգալի դեֆիցիտը և աճող պետական ծախսերը։