![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/peskov-2.jpg)
Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման, դա անհնարին է:
Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի համապատասխան հայտարարությունները։
«Դա անհնարին է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Փետրվարի 11-ին բրիտանական The Guardian պարբերականին հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվի Ուկրաինան և Ռուսաստանը նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա ինքը պատրաստ է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում և Մոսկվային տալ այն հողերը, որոնք Կիևը գրավել է ՌԴ Կուրսկի մարզում։