Բաժիններ՝

Մումբայում ձերբակալել են Մոդիի ինքնաթիռի վրա հարձակման մասին կեղծ ահազանգ տալու կասկածյալին

Մումբայի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, որին կասկածում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռի վրա Ֆրանսիա և ԱՄՆ նրա արտասահմանյան այցերի ընթացքում ահաբեկչական հարձակման մասին կեղծ ահազանգ տալու մեջ։

Այդ մասին հայտնում է The Indian Express թերթը՝ վկայակոչելով Մումբայի իրավապահ մարմիններին։Նրանց տվյալներով՝ ձերբակալվածը հոգեպես անհավասարակշիռ անձ է։

Շարունակվող հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալվածի հեռախոսից  1400 զանգ է ստացվել ոստիկանություն՝ իբր պատրաստվող  հանցագործությունների մասին նախազգուշացումներով, ինչպես նաև այլ կեղծ տեղեկություններ:

Փետրվարի 11-ին Մումբայի ոստիկանությունն ստացել էր զանգ՝   նախազգուշացմամբ, թե ահաբեկիչները կարող են հարձակվել Մոդիի ինքնաթիռի վրա նրա արտասահման ուղևորությունների ժամանակ։

Ոստիկանությունը հայտարարել է ստացված տեղեկատվության «լուրջ բնույթի» մասին, տեղեկացրել է այլ մարմինների և սկսել հետաքննություն։Մոդին այժմ Ֆրանսիայում է, ուր մեկնել է փետրվարի 10-ին։ Այնուհետև Հնդկաստանի վարչապետը կմեկնի ԱՄՆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս