![](/banners/BeFunky-design.jpg)
Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ կարգելեն ուղղաթիռների թռիչքներն ավիավթարից հետո. The Wall Street Journal
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-rVRVyapb5RRS.jpg)
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) մտադիր է արգելել ուղղաթիռների թռիչքները Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ՝ Վաշինգտոնի երկնքում ինքնաթիռի կործանումից հետո։
Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրների։
Հրատարակության տվյալներով՝ FAA-ը ցանկանում է մշտական սահմանափակումներ մտցնել ուղղաթիռների թռիչքների համար՝ օդային տարածության անվտանգության բարելավման երկարաժամկետ միջոցառումների շրջանակներում։
Հունվարի 29-ի երեկոյան American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը և ցամաքային զորքերի Black Hawk ուղղաթիռը Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ բախվել էին երկնքում և ընկել գետը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 67 մարդ։