![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը պետական գործակալություններին հրահանգել է պատրաստվել աշխատողների «լայնամասշտաբ» կրճատման
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-1mwiJENjcQ.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կառավարության գործակալություններին պարտավորեցնում է համագործակցել Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) և նրա ղեկավար Իլոն Մասկի հետ և նախապատրաստվել աշխատուժի կրճատման:
Այս մասին գրված է Թրամփի հրամանագրում, որը տարածել է Սպիտակ տունը։
«Գործակալությունների ղեկավարները պետք է անհապաղ նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկեն, որպեսզի սկսեն աշխատուժի լայնամասշտաբ կրճատում», – նշված է կատարողական հրամանում։
Ըստ փաստաթղթի՝ գործակալությունների ղեկավարները պետք է համակարգեն իրենց գործողությունները և խորհրդակցեն DOGE-ի հետ՝ սահմանափակելու հիմնական պաշտոնների համար աշխատողների ընդունումը։
«Գործակալությունները կկարողանան վարձել ոչ ավելի, քան մեկ աշխատողի յուրաքանչյուր չորս հեռացված աշխատակցի դիմաց», – նշվում է փաստաթղթում։
Հրամանագրում ընդգծվում է, որ փաստաթուղթը չի տարածվում զինվորական անձնակազմի վրա։