Բաժիններ՝

Գազայի վերականգնումն անհրաժեշտ է առանց բնակիչների տարհանման․ Հորդանանի թագավորը՝ ԱՄՆ նախագահին

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը վերահաստատել է իր երկրի անսասան դիրքորոշումը Գազայից և Հորդանան գետի արևմտյան ափից պաղեստինցիների տեղահանման դեմ:

Այս մասին հայտնում է Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։

Թագավորը շեշտել է արդար ու համապարփակ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, որը կապահովի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքներն իր ազգային հողում և կերաշխավորի բոլորի անվտանգությունն ու կայունությունը։ Նա նաև վերահաստատել է Գազայի հատվածում հրադադարի ամրապնդման, մարդասիրական արձագանքի ակտիվացման և Գազայի վերականգնման անհրաժեշտությունը։

Աբդալլահ Երկրորդը լրագրողներին հայտնել է, որ Գազայի հատվածում քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մոտ 2000 երեխա կտեղափոխվի Հորդանան բուժում ստանալու նպատակով։Հորդանանի թագավորը բարձր է գնահատել նախագահ Թրամփի առանցքային դերը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերման գործում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումները։

Թագավորն ընդգծել է իրավիճակի վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

Աբդալլահ Երկրորդը շեշտել է Միացյալ Նահանգների և նախագահ Թրամփի դերի կարևորությունը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հասնելու ջանքերին աջակցելու գործում՝ հայտնելով այդ հարցում օգնելու իր պատրաստակամությունը։

Իր հերթին նախագահ Թրամփն ընդգծել է Հորդանանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրությունը՝ շնորհակալություն հայտնելով Աբդալլահ Երկրորդին տարածաշրջանում խաղաղության հաստատման համար թագավորության գործադրած ջանքերի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728