![](/banners/BeFunky-design.jpg)
ՔՊ վերնախավի համար Հայաստանում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք. Արման Թաթոյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/Arman-tatoyan-9.jpg)
Արման Թաթոյանը գրում է. «ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք:
Մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին:
ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»: