Բա այդ դեպքում ռուսների՞ն ինչի ես մեղադրում, որ քո փոխարեն չեն կռվել ու Հայաստանին որպես ռազմավարական դաշնակից գցել են. Էդուարդ Աբրահամյանը՝ ալենսիմոնյանների ցինիզմի մասին

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թե բա կռվեիք մինչև վերջ, արցախահայեր, ինչի՞ չէք կռվել։ Այնպիսի տպավորություն է, ոնցվոր Կոտ Դիվուարի ԱԺ նախագահնա հայության վրա մուննաթ գալիս։ Հայաստանի Հանրապետությունը (միջազգային հարաբերությունների սուբյեկտ, միջազգային հանրության անդամ) ղեկավարած քաղաքական ուժը չի պաշտպանել ՀՀ անձնագիր տված իր ազգակիցների մի մասին, խախտել է բոլոր պարտավորություններն ու պարտականությունները, դավաճանել պետական ռազմավարական շահերը, թողել է, որ իր ազգի մի մասի հանդեպ կիրառվի սովը որպես զենք՝ ենթարկելով երկարատև հումանիտար բլոկադայի, վերջում ողջ ռազմական ուժով ընկել են վրան, չնայած որ այդ ժողովույրդը չունենալով իր միակ պատրոն պետության աջակցությունը, դիմադրել ու կռիվ է տվել։

Ու վերջում կանգնում ասում է , թե բա կռվեիք, խի՞ չեք կռվել։

Բա այդ դեպքում ռուսներին ինչի՞ ես մեղադրում, որ քո փոխարեն չեն կռվել ու Հայաստանին որպես ռազմավարական դաշնակից գցել են։ Դուք արել եք տրամաբանորեն նույն բանը, բայց որպես ավելի ստոր դավաճանություն։ Ուղղակի նա իր անվտանգային դաշնակցի պարտությունը համարեց թուլատների, իսկ դուք՝ ձեր ՀՀ անձնագիր կրող ազգակիցների մի մասի հոշոտելը։

Չեմ զարմանա, որ մի օր էլ սույն, փաստացի ՀՀ-ում երկրորդ կարևոր պաշտոն զբաղեցնող կերպարը նույն իր ցինիկ տոնով սյունեցիներին ու վայոցձորցիներին ասի բա կռվեիք, արա՜, մինջև վերջին կին ու մանուկ, ինչի՞ չկռվեցիք։

Երևի սեփական քաղաքացի ազգակիցներին չպաշտպանելով ու պետական ռազմավարական շահերը դավաճանելով են անկախ պետություն դառնում։ Չգիտեինք»։

Տեսանյութեր

Լրահոս