Բաժիններ՝

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 48 219-ի, որոնց մեծամասնությունը երեխաներ և կանայք են։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Նույն ընթացքում վիրավորների թիվը հասել է 111 665-ի, մինչդեռ բազմաթիվ վիրավորներ և զոհերի մարմիններ դեռևս գտնվում են փլատակներում. շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադներին չի հաջողվում հանել նրանց։ 

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 10 վիրավոր և ևս 11 զոհի մարմիններ։ 

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել 2024 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։

Հունվարի 19-ից կողմերի միջև գործում է հրադադար։ Պատանդների մի մասը վերադարձվել է՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս