![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը կարծում է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/tramp-1.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ մենք գործարք կկնքենք Իրանի հարցով», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ կնախընտրեր այնպիսի գործարք կնքել, որը «նրանց (Իրանին) վնաս չի պատճառի»:ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունն զգալիորեն անգործունակ է, ինչը երկիրն ավելի խոցելի է դարձնում և պատրաստ՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջը:
«Կարծում եմ՝ նրանք նյարդայնանում են, կարծում եմ՝ նրանք վախեցած են», – հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։Ավելի վաղ նախագահ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է վերականգնել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։
Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Իրանի հետ գործը զինված դիմակայության հասցնել և կցանկանար Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր կնքել առճակատումից խուսափելու համար։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդելու կապիտուլյացիայի՝ նրա հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: