
«Ինտեր»-ը հաղթել է «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆիորենտինա»-ին: Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով:
«Ինտեր»-ին օգնեցին հաղթանակի հասնել Մարին Պոնգրաչիչի ինքնագոլն ու Մարկո Արնաուտովիչի խփած գնդակը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և առաջատար «Նապոլի»-ին զիջում է մեկ միավոր: