Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։

Երդման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 11-ին գումարված հերթական նիստի մեկնարկին:

Արմինե Խերանյանը խորհրդարանում փոխարինել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին։

Տեսանյութեր

Լրահոս