![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի վարչակազմը ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծել և «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին․ Իրանագետ
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/Vardan-Voskanyan-5.jpg)
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Իրան-Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում;
«Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն, առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության, չի կարող դիտարկվել Իրանի ախոյան։
Եթե մի կողմ թողնենք լրատվական և քարոզչական աղմուկը, ապա վաշինգտոնյան հանդիպման մեխն Իրանի մասով այն էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծել և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին։
Առկա բոլոր խնդիրների վերաբերյալ զարգացումներն, ըստ ամերիկյան կողմի դիրքորոշման, ընթանալու են բացառապես երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով։
Թե ինչպիսի ընթացք կունենան դրանք, այլ խնդիր է, սակայն մի բան պարզ է՝ տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք»,- գրել է իրանագետը՝ սոցցանցի իր էջում։