![](/banners/BeFunky-design.jpg)
Լիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով ընտանիք է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Libanan.png)
Լիբանանի հարավում գտնվող Տայր Հարֆա քաղաքում ընտանիք է զոհվել իսրայելական զորքերի կողմից իրականացված պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen-ը։
Ըստ տեղեկությունների՝ Տայր Հարֆա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հայրը և նրա երեք դուստրերը։ Իսրայելական ուժերը անցած գիշեր ևս մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում։
Հաղորդվել է, որ Իսրայելի բանակը թիրախավորել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը պատկանող ռազմական օբյեկտներ։
Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները Լիբանանի հարավում։