![](/banners/BeFunky-design.jpg)
Սպիտակ տանը հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-EgLu1lFdNsS9.jpg)
Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։