Բաժիններ՝

Նեթանյահուն պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին այլ երկրներում վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը:

«Նրանք կարող են հեռանալ, նրանք կարող են տեղափոխվել և վերադառնալ: Բայց հարկավոր է վերակառուցել Գազան։ Սա առաջին լավ գաղափարն է, որ ես լսել եմ», – ասել է Նեթանյահուն՝ մեկնաբանելով Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և այն վերակառուցելու Թրամփի գաղափարը։ Նեթանյահուն կոչ է արել «զարգացնել, ուսումնասիրել և կյանքի կոչել» այդ գաղափարը, որը «նոր ապագա կստեղծի բոլորի համար»:

Իսրայելի վարչապետը հավելել է, որ Թրամփը չի խոսել վերջնականապես պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու համար ամերիկացի զինվորականներ ուղարկելու մասին։

«Ես նաև չեմ կարծում, թե նա ասել է, որ պատրաստվում է ֆինանսավորել դա: Նա ասել է, որ հարևան պետությունները, հարուստ պետությունները կանեն դա», – ասել է Նեթանյահուն:

Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պարզաբանել է, որ պաղեստինցիները կվերաբնակեցվեն ժամանակավորապես, քանի որ անկլավում չկան կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս