Բաժիններ՝

Դատարանն արգելափակել է Թրամփի որոշումը տրանսգենդեր կանանց տղամարդկանց բանտեր տեղափոխելու մասին

Կոլումբիայի օկրուգի օկրուգայի դատարանն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը տրանսգենդեր կանանց տղամարդկանց բանտեր տեղափոխելու մասին, տեղեկացրել է Reuters-ը։

«Հայցվորները կարողացել են ապացուցել, որ իրենց անուղղելի վնաս կպատճառվի, եթե մերժվի ժամանակավոր խափանման միջոցի իրենց խնդրանքը: Ըստ այդմ, դատարանը վճռել է, որ ամբաստանյալները պետք է պահպանեն հայցվորների ներկա կեցության կարգավիճակը եւ բժշկական օգնությունը, քանի որ դրանք գործում էին մինչեւ 2025թ. հունվարի 20-ը»,- տեղեկացրել է գործակալությունը:

Նշվել է, որ երեք տրանսգենդեր կանայք հայց են ներկայացրել՝ պնդելով, որ իրենք կարող են ենթարկվել բռնության եւ սեռական ոտնձգությունների տղամարդկանց բանտերում, ինչը կխախտի ԱՄՆ Սահմանադրության ութերորդ փոփոխությամբ երաշխավորված նրանց իրավունքը։

Հունվարի 24-ին Թրամփը կարգադրել էր տրանսգենդեր կանանց պահել տղամարդկանց բանտերում։ Հրամանագիրը դադարեցնում է սեռափոխության հետ կապված բանտարկյալների բժշկական օգնությունը: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ «գենդերային կենսաբանական իրողությունը փոխելու փորձերը ըստ էության վնաս են պատճառում կանանց՝ զրկելով նրանց արժանապատվությունից, անվտանգությունից եւ բարեկեցությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս