Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Իրանն առաջին հերթին շահագրգռված է Սիրիայում ներառական կառավարության ստեղծմամբ և չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես սիոնիստական ​​ռեժիմի արտաքսման օգտին: Մենք նաև շահագրգռված ենք, որ Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարություն ստեղծվի», – ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Թեհրանը Սիրիայի նոր իշխանությունների հետ անպայման հարաբերություններ կհաստատի, սակայն առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728